02.06.2016 թ.

Նոնա Գաբրիելյան "Երկնքի ու երկրի միջև" և "Հայաստանը իմ աչքերով" ֆոտո ցուցահանդես

9.06-22.06.2016

«Երկնքի ու երկրի միջև».այսպես է կոչվում վերջին քսան տարիների ընթացքում ստեղծված Նոնա Գաբրիելյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ավագ սերնդի արվեստասերներին հարկ չկա ներկայացնելու Նոնա Գաբրիելյանին,սակայն մեր թանգարանի ավելի երիտասարդ այցելուների համար նշենք, որ Նոնա Գաբրիելյանը տաղանդավոր խեցեգործ և նկարիչ է: Արդեն մի քանի տասնամյակ է ինչ նրա գործերը ներկայացված են Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական ցուցադրության մեջ:

20-րդ դարի 70-80 ական թթ.. Նոնա Գաբրիելյան և Վան Սողամանյան ամուսնական զույգը դարձավ նորարար՝ հայկական խեցեգործության մեջ, ցուցաբերելով արվեստի այս ոլորտում սկզբունքորեն նոր, ընդունված կանոններից դուրս մոտեցում: Բարձր ճաշակը, արտաքին սեղմ ձևը և ներքին խորիմաստությունը դարձան իրենց աշխատանքների հիմնական հատկանիշները, վերջիններիս ապահովելով իրենց ուրույն տեղը ոչ միայն ազգային արվեստի համատեքստում, այլև միջազգային գեղագիտական տարածքում:

Առաջին անգամ Նոնա Գաբրիելյանի գեղանկարչական , գրաֆիկական, խեցեգործական աշխատանքները ցուցադրվեցին 2008թ. Հայաստանի Ազգային Պատկերասրահում:

Նոնա Գաբրիելյանը արդեն երկար տարիներ ապրում է Գերմանիայում,ուր ստեղծագործելուց բացի զբաղվում է նաև դասավանդելով: 2014թ.նա իր հետ Հայաստան բերեց իր աշակերտներին՝Եվրոպական տարբեր ազգությունների ներկայացուցիչների:

Հաճելի է նշել, որ այդ այցը խորը տպավորություն թողեց մեր հյուրերի վրա, ինչի արդյունքում էլ ծնվեց, «Հայաստանը իմ աչքերով» նախագիծը, որն իր մեջ ներառում էր մոտ 10000 լուսանկարներ, ջրաներկով արված աշխատանքներ և գծանկարներ:

Մասնակիցներ՝ Էրիկա Ֆրյոյլիխ, Հայներ Ֆրյոլիխ, Ռենատե Բայլ, Բրիգիտտե Մեդլեր

2014թ. դեկտեմբերին «Հայաստանը իմ աչքերով ցուցահանդեսը» մեծ հաջողությամբ անցկացվեց նաև Վիսբադենում:

Այսպիսով՝ հունիսի 9-ին,Նոնա Գաբրիելյանի ցուցահանդեսին զուգահեռ ,կբացվի նաև իր աշակերտների լուսանկարչական նախագիծը, «Հայաստանը իմ աչքերով»,որը հնարավորություն կտա հայ արվեստասերներին՝ կողմնակի, Եվրոպական դիտողի հայացք նետել մեր երկրին:

Ցուցահանդեսը կբացվի ժամը 17:00-ին և կտևի մինչև հունիսի 22-ը:

Գործընկերներ

       

Մաշտոցի, 7, Երևան, 0002, ՀՀ

(374 10) 539637

(374 10) 535359

Free Page Rank Tool